Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից

Մթերքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելու համար ամենաարդյունավետ ձևը յուրաքանչյուր օր հստակ մրգեր և բանջարեղեն օգտագործելն է: Հարվարդի համալսարանի գիտնականների համոզմամբ՝ դրանք առնվազն օգնում են չգիրանալ` անգամ կալորիաների քանակի անփոփոխ մնալու դեպքում: Գրում է Vokrugsveta.ru.-ն:

Սննդի ոլորտի փորձագետների կարծիքով՝ այդ գաղտնիքը պայմանավորված է որոշ մթերքում առկա ֆլավոնոյիդներով, որոնք նպաստում են ավելորդ քաշից ազատվելուն:

Համարվում է, որ դրանք նպաստում են նյութափոխանակության բարելավմանը: Նման եզրակացության գիտնականները հանգել են բավականին երկար ժամանակ անցկացրած հետազոտություններից հետո: 25 տարի շարունակ նրանք հետևել են 27-65 տարեկան 125000 մարդկանց՝ հաշվի առնելով նրանց սննդակարգը, սովորույթներն ու քաշը:

Պարզվում է, որ սննդակարգում ելակի, խնձորի, հապալասի, տանձի և նարնջի առկայությունը, որոնք ֆլավոնոյիդներ, անտոցիոնիններ և ֆլավոնոլներ են պարունակում, բարենպաստ են ազդում կազմվածքի վրա: Տվյալ հատապտուղների մեկ բաժակ կամ համապատասխան մրգերի օրական բավականաչափ կիրառումը նպաստում են նիհարելուն:

Վերը նշված մթերքների պարտադիր օրական կիրառումը որոշ ժամանակ անց կհանգեցնի ավելորդ քաշից ազատվելուն: Բացի այդ, սննդի մեջ պարունակվող բնական ֆլավոնոյիդներն առնվազն կարող են օգնել վերահսկել կշիռը: Իսկ դրանց կիառումը դիետայի և մարզվելու հետ համատեղ անկասկած կարող է լավագույն արդյունքների հանգեցնել:

Այսպիսով, մեր օրերում գիտնականներն ավելի հակված են այն կարծիքին, որ ունիվերսալ սննդակարգեր գոյություն չունեն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ